Որքան են «լայքում» և որքան են «խոսում» հայկական ԶԼՄ-ների մասին ֆեյսբուքում

Media.am կայքում հրապարակվել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի  ուսումնասիրությունը, որտեղ նա փորձել է պարզել, թե հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ները որքանով են կախված ֆեյսբուքից և որքանով է ակտիվ նրանց ֆեյսբուքյան լսարանը։

«Էջերն ընդունված է համեմատել ըստ եղած ընթերցողների, հավանածների քանակի, սակայն շատ հաճախ էջը սխալ վարելու պատճառով այցելուները դադարում են լինել այդիպիսք եւ այլեւս չեն օգտվում լրահոսից»
Գաղտնիք չէ, որ այսօր հայաստանյան մամուլն իր այցելուների զգալի մասին «ստանում է» Ֆեյսբուքից։ Ֆեյսբուքյան այցելուների ամենահավատարիմ ընթերցողները նրանք են, ովքեր հավանել են (like) տվյալ լրատվականի էջը։

Ներկայացնենք հայկական ցանցային մամուլի էջերի վիճակագրությունը։ Իհարկե, էջերն ընդունված է համեմատել ըստ եղած ընթերցողների, հավանածների քանակի։ Սակայն շատ ահաճախ էջը սխալ վարելու պատճառով այցելուները դադարում են լինել այդիպիսք եւ այլեւս չեն օգտվում լրահոսից։

Այդ իսկ պատճառով այս հոդվածում վերցված է այլ ցուցանիշ՝ որքան ակտիվ է լսարանը համագործակցում էջի հետ, մեկնաբանում նյութերը, դրանք տարածում, հավանում։ Տվյալ ցուցանիշը բերվում է էջերի վրա որպես այն մարդկանց թիվ, որոնք խոսում են էջի մասին՝ talking about this։ Տվյալ թիվը ցույց է տալիս վերջին շաբաթվա ընթացքում կատարված գործողությունների քանակը։

Այ սա իրական ակտիվ լսարանն է։ Այդ իսկ պատճառով դասակարգենք էջերը ըստ դրա։ Հետաքրքիր է նաեւ հավանություն տվածների ընդհանուր թվի եւ ակտիվ լսարանի թվի հարաբերությունը ( talking about this/likes*100%)։

Այսպես CNN-ի էջի հարաբերությունը մոտ 4% է, РИА Новости-ինը ՝ 3,5%, BBC-ի էջի հարաբերությունը՝ մոտ 2,5%։ Հայաստանում բավական շատ են դեպքերը, երբ տվյալ ցուցանիշը հասնում է 10%-ի կամ նույիսկ 20-25%-ի:

Tert.am – 77,054 likes · 7,539 talking about this

Civilnet.am 23,212 likes · 6,288 talking about this

1in.am – 81,212 likes · 4,632 talking about this

Slaq.am – 46,291 likes · 4,443 talking about this

News.am – 76,767 likes · 3,145 talking about this

Aysor.am – 14,004 likes · 3,134 talking about this

Lragir.am – 20,739 likes · 2,967 talking about this

168.am – 21,638 likes · 2,386 talking about this

Panarmenian.net – 23,456 likes · 2,354 talking about this

Lurer.com – 32,028 likes · 2,324 talking about this

Aravot.am – 14,241 likes · 2,243 talking about this

Galatv.am – 6,367 likes · 2,031 talking about this

Haynews.am – 28,955 likes · 1,837 talking about this

Azatutyun.am – 30,582 likes · 1,605 talking about this

Shamshyan.com 12,688 likes · 1,021 talking about this

Hetq.am – 5,036 likes · 1,015 talking about this

Asekose.am – 13,377 likes · 992 talking about this

Times.am – 20,986 likes · 917 talking about this

Newsarmenia.ru – 12,166 likes · 760 talking about this

7or.am – 21,861 likes · 685 talking about this

Yerkir.am – 6,941 likes · 673 talking about this

A1plus.am – 5,544 likes · 537 talking about this

Mediamax.am – 7,564 likes · 489 talking about this

Panorama.am – 7,183 likes · 272 talking about this

Armenpress.am – 13,560 likes · 205 talking about this

Hraparak.am – 5,839 likes · 188 talking about this

Epress.am – 809 likes · 48 talking about this

Henaran.am – 5,652 likes · 19 talking about this

Դիտարկվել են ըստ Circle.am-ի ամենաայցելվող լրատվական կայքերն ու մի քանի այլ կայքեր, որոնք ընդգրկված չեն համակարգում։ Տվյալները մարտի 13-ի ժամը 22:00-ի դրությամբ են։ Էջերի վրա հղումները ստացված են լրատվականների կայքերից։

Տվյալ ցանկում չեն ներառվել՝

1000-ից քիչ ընթերցող ունեցող էջերը
մեծ հեռուստաընկերությունների կայքերը, քանի որ դրանք ներառում են նաեւ յուրահատուկ հաղորդումներ, սերիալներ
լրատվական ագրեգատորները՝ կայքեր, որոնց լրահոսի զգալի մասը այլ լրատվականների արտատպումն է:
Սամվել Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս