Մոուրինյոյի հեռանալու դեպքում Ռեալը նրան 10 մլն ֆունտ կվճարի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ մարտի վերջում Ֆլորենտինո Պերեսը և Մոուրինյոն հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ կորոշվի պորտուգալացի մասնագետի ապագան։
Վերջին ժամանակներում մամուլը ողողվել է նրա հեռանալու մասին տեղեկություններով։ Նույնիսկ նշվում է, որ մադրիդցիները պատրաստ են նրան հրաժարադրամ վճարել։ Պայմանագիրը ժամանակից շուտ չեղյալ հայտարարելու համար «արքայական» ակումբը 10 մլն ֆունտ կվճարի։
Նշենք, որ Մոուրինյոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը