Ոստիկանությունը մաքրվում է վաշխառուներից և չարչիներից
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով աշխատանքից ազատվել են ոստիկանության Պահպանություն միավորման Ապարանի Պահպանություն բաժնի պետ փոխգնդապետ Վիրաբ Սիրեկանյանը և պետի տեղակալ, փոխգնդապետ Հրանտ Անտոնյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ Նելլի Ավետիսյանը դիմում-բողոք է ներկայացրել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ու ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ ինքը, լինելով Հրանտ Անտոնյանի հետ քավոր-սանիկ կապի մեջ, նրա կնոջը Հասմիկին, ով հայտնի է բախտագուշակ Հասո մականվամբ, տոկոսով 6500 ԱՄՆ դոլար է ստացել:
Քաղաքացի Ն. Ավետիսյանը հայտնել է, որ ինքը ոչ միայն մարել է տոկոսները, այլև մայր գումարի ահագին մասը վերադարձրել է, սակայն Հասմիկ Գևորգյանը և նրա ամուսինը՝ Հրանտ Անտոնյանը, դիմել են դատարան: Քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության ներքին անվտանգությունում ծառայողական քննություն է անցկացվում, և քննությունը դեռ չավարտված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում են նյութերը և դրանք ոստիկանությունից փոխանցվում են ՀԿԾ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվում է, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, և նրանք այլ քաղաքացիներին նույնպես գումարներ են տվել տոսկոսներով և այդ ամենը նրանց կողմից գնահատվել է՝ որպես վաշխառություն: Ֆոտոլրագրողը հատնում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ժամանակավորապես կասեցվել են Հրանտ Անտոնյանի լիազորությունները մինչև կավարտվի հատուկ քննչական ծառայությունում նրա վերաբերյալ քաղաքացու բողոքի ընթացքը, իսկ Վիրաբ Սիրեկանյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել է աշխատանքից իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար և նրա նկատմամբ հայտարարվել է կարգապահական տույժ՝ պաշտոնի անհամապատասխանություն, քանի որ այս պահին նա չի անհամապատասխանելի է այդ պաշտոնին: Գ. Շամշյանը հայտնում է, որ հաստատվել են նաև այն տեղեկությունները, որ Հրանտ Անտոնյանը իր ցանկությամբ է ժամանել աշխատանքի վայր, երբ իր սիրտը կամեցել է:
Հ. Անտոնյանն ու նրա կինը՝ Հ. Գևորգյանը , մի քանի քաղաքացիներին նկատմամբ ևս կատարել են վաշխառություն, որոնց գումարը խոշոր չափերի է հասնում: