Րաֆֆի Հովհաննիսյան. Գասպադին Պուտին աշիբայետցա
Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում երեկ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հնչած շնորհավորանքին և ՌԴ նախագահի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե Ս. Սարգսյանի հավաքած 60 տոկոս ձայնը վստահության ձայն է, ընդդիմության առաջնորդն ասաց. «Գասպադին Պուտին աշիբայետցա: Ռազմավարական գործընկերությունն այդպես չի անում: Հայ ժողովուրդը պահանջում է իրական ռազմավարական համագործակցություն, որը պետք է կառուցված չլինի ստի վրա»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր առողջությունը լավ է և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իր առողջությամբ՝ համարելով իր քայլը ճշմարտության ճանապարհ ևդրական լիցքեր են փոխանցում իրեն:
Ր. Հովհաննիսյանը խոստովանեց, որ հացադուլի մեջ գտնվելով «մի փոքր քիչ է ձեռքով բարևում մարդկանց», բայց շեշտեց, որ «բարևի ոգին շարունակվում է այնքան, մինչև ունենանք նոր Հայաստանի մեկնարկը»:
Ինչ վերաբերում է այսօր առավոտյան այցելության եկած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը, Ր. Հովհաննիսյանը ասաց. «Մենք առանձնացանք Ազատության հրապարակում, քննարկեցինք ստեղծված իրավիճակը, նա հետաքրքրվեց իմ առողջությամբ, ցանկացավ, որ հասարակությունն ու ես այլ եղանակով շարունակենք մեր պայքարը: Իսկ ես շնորհակալություն հայտնեցի ուշադրության համար, ու կրկնեցի ժողովրդի պահանջը, որ մենք բաց ենք ցանկացած քննարկման լուծման առաջարկի առջև, բայց պատրաստ չենք զիջել մեր նվաճած հաղթանակը»:
Իսկ ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի այցելության առնչությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «դա քաղաքակավարական, զորակացական այց էր»: