Բաժիններ՝

Դոլարը թռավ

Ինչպես և սպասվում էր, դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր շեշտակի բարձրացավ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է  415  դրամ, որը երկուշաբթի օրվա ցուցանիշից բարձր է 0.93%-ով կամ 3.83 դրամով։

Փոխարժեքը ռեկորդային է նախորդ 6-7 ամիսների կտրվածքով։ Դոլարի բորսայական փոխարժեքն ավելի բարձր եղել է նախորդ տարվա հուլիսին։

Հիշեցնենք, որ երեկ բորսայում արտարժույթի առքուվաճառք չէր եղել. դոլարն առաջարկվել էր չափազանց բարձր գնով 413.5 դրամով, իսկ պահանջարկը չէր գերազանցել 413 դրամը։

Իսկ նախորդ օրը՝ մարտի 11-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 411.17  դրամ, իսկ փակման գինը՝  411.5 դրամ։

Կարդացեք նաև

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն արդեն գնվում է 412 դրամով, վաճառվում՝ 415-416 դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս