Ապստամբները քաղաք են գրավել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում. AFP
«M23» խմբավորման ապստամբները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գրավել են Կիտշանգա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Կիվու նահանգի տարածքում։ Այս մասին հաղորդել է AFP-ն։
«Ապստամբները մտել են Կիտշանգա, մենք փորձում ենք վերադարձնել վերահսկողությունը քաղաքի նկատմամբ», – ԿԴՀ-ի անվտանգության ուժերից իր զրուցակցի խոսքն է մեջբերել գործակալությունը։
Հյուսիսային Կիվուում մարտական գործողությունները վերսկսվել են երեք շաբաթ առաջ՝ ապստամբների և կառավարական զորքերի միջև գրեթե վեցամսյա զինադադարից հետո։
M-23-ի ապստամբները ԿԴՀ-ի արևելքում հարձակում են սկսել 2021 թվականի հունվարին: Ավելի ուշ նրանց հաջողվել է գրավել մի քանի քաղաքներ և ավաններ Հյուսիսային Կիվու նահանգում։ Հանրապետության իշխանությունները Ռուանդային են մեղադրում զինյալներին աջակցելու մեջ։ «Մարտի 23-ի շարժումը» կազմավորվել է 2012 թվականին Կոնգոյի զինված ուժերի դասալիքների կողմից։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դեկտեմբերի 20-ին տեղի կունենան նախագահական, խորհրդարանական և տեղական ընտրություններ։ Պետության գործող ղեկավար Ֆելիքս Չիսեկեդին ձգտում է հասնել երկրորդ ժամկետով վերընտրման։