Բաժիններ՝

Իրանի պաշտպանության նախարարը «քաղաքական ինքնասպանություն» է որակել Գազայում Իսրայելի գործողությունները

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «քաղաքական ինքնասպանություն»։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ կարծիքը նա հայտնել է իր սիրիացի պաշտոնակից Ալի Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Իսրայելի կողմից պատերազմի և մարդու իրավունքների բոլոր կանոնների խախտումը միջազգային հանրության հասարակական կարծիքը տրամադրում է այդ դաժան վարչակարգի դեմ. այսպիսով, այդ բոլոր գործողությունները նրա համար վերածվում են քաղաքական ինքնասպանության»,- ասել է Աշտիանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031