![](/banners/BeFunky-design.jpg)
Ռաֆիկ Չ.-ն հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/kalanq.jpg)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Սաֆարյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա Ռաֆիկ Չ.-ին: Փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ նա 2022 թ. հունիսի 15-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: