Բաժիններ՝

37-ամյա երիտասարդը հետախուզվում էր երեք հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին Նալբանդյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 37-ամյա Արսեն Մ.-ին, որը հունիսի 20-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը), 255-րդ (Խարդախությունը) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս