Բաժիններ՝

Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտ 3 ավտոմեքենաներ են բախվել. 4 մարդ տուժել է

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1983 թ․) և «Ford» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Շ.-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ Կ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղղել «Ford» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս