Սերոբ Ն.-ն հայտնաբերվել և կալանավորվել է
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 14-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Սերոբ Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք: