Բաժիններ՝

Մեքենա փախցրած երիտասարդը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ փախցրել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ եղել են մեքենայի տեխանձնագիրը և մեքենայատիրոջ վարորդական իրավունքի վկայականը:

Վնասի չափը գնահատվել էր 2 միլիոն դրամ:

Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 31-ամյա երիտասարդը:

Հոկտեմբերի 12-ին նա Ծերենցի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Հետագա գործողությունների արդյունքում փախցրած «Օպելը» հայտնաբերվել է Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում:

Կատարվում է նախաքնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս