Հարձակվել են Ախուրյանի ՔՊ-ական ղեկավարի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ միջադեպ է գրանցվել Ախուրյանի համայնքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։

Այս բացահայտումից հետո համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը դպրոցում իրականացնում է կազմակերպչական փոփոխություններ, ինչը դուր չի գալիս Լեւոն Գեղամյանին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վախենալով իր կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների բացահայտումից եւ զբաղեցրած պաշտոնից զրկվելուց՝ Լեւոն Գեղամյանը Ախուրյանի համայնքապետարանի մուտքի մոտ եղբոր հետ հարձակվում է Ախուրյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանի եւ ԲՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Սերգոյանի վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպին ականատես են եղել համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, որոնց ջանքերով հարթվել է իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս