Բաժիններ՝

Դոլարը պատրաստվում է թռիչքի՞

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօրվա անդորրը վկայում է սպասվող «փոթորկի» մասին։ Այսօր՝ մարտի 12-ին, բորսայում արտարժույթի առքուվաճառք չի եղել։ Դոլարն առաջարկվել է չափազանց բարձր գնով՝ 413.5 դրամով։

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.17  դրամ, իսկ փակման գինը կազմել է 411.5 դրամ։

Ընդ որում, թեպետ բորսայում դոլարի պահանջարկի գինը չի բավարարել վաճառողներին, սակայն հասել է 413 դրամի։ Այսինքն՝ համաձայնության հասնելու պարագայում դոլարի բորսայական գինը կգտնվեր 413 դրամից բարձր նիշի վրա։

Նշենք, որ կանխկի արտարժույթի շուկան արդեն արձագանքել է բորսայական խոսուն լռությանը։ Դոլարի առքի միջին գինը հասել է 411 դրամի, վաճառքինը՝ 414.5 դրամի։ Այսինքն՝ մեծացել  նաև գնման և վաճառքի գնի տարբերությունը, ինչը խոսում է շուկայում առկա անորոշության մասին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս