Պետություն ստեղծող քաղաքացին դա պահանջատեր քաղաքացին է. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Պետություն ստեղծող քաղաքացին կամավոր, նվիրյալ ու բարի քաղաքացին չէ:
Պետություն ստեղծող քաղաքացին դա պահանջատեր քաղաքացին է: Դա այն քաղաքացին է, որն գիտակցում է, որ իրեն իր պետության կառավարիչները հարկում են իրեն ծառայելու համար. Եվ երբ իրեն չեն ծառայում, դուրս է գալիս այդ կառավարիչների դեմ ու փոխում է դրանց:
Եթե զգալի թվով մարդիկ ունակ լինեն այս պարզ ճշմարտությունը հասկանալ և մարսել, ուրեմն դեռ հույս կա, որ պետություն կունենանք»։