Ադրբեջանն Արցախի հարցը լուծելուց հետո և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Գրանադայի փաստաթղթով ճանաչելուց հետո անցավ այպսես կոչված անկլավների հարցին. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է այսպես կոչված «անկլավներին».

«Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի կողմից գրավված են, և կարևոր է ազատել դրանք օկուպացիայից»։

Ինչպես և կանխատեսել էի, Ադրբեջանն Արցախի հարցը լուծելուց հետո և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Գրանադայի փաստաթղթով ճանաչելուց հետո անցավ այպսես կոչված անկլավների հարցին։

Այժմ Ադրբեջանը, հենվելով այդ փաստաթղթի վրա, պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը։ Եվ հենց սա է լինելու առաջիկա բոլոր բանակցությունների թեման»։

Տեսանյութեր

Լրահոս