Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Լեռնային Ղարաբաղի համար
Վատիկանում հոկտեմբերի 7-ին գումարված Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև աշխարհում բոլոր այն պետությունների համար, որտեղ այժմ պատերազմներ են:
Այս մասին գրում է Vatikan news լրատվական կայքը:
«Ողորմէ համայն աշխարհին և այն հողերուն, որոնք այժմ կը տառապին պատերազմներէ, անարդարութիւններէ, ցաւէ և բռնութիւններէ, յատկապէս մեր սուրբ հողերուն` Հայաստանին և Արցախին»,- ասվում է աղոթքում, որը գլխավորել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:
Ըստ աղբյուրի՝ Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր: Հյուրերի թվում է եղել նաև Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը։