Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 քաղաքացի
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները:
«Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»,- ասաց Բաղդասարյանը։