Բաժիններ՝

Նկուղը մաքրելիս պայթուցիկ նյութ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.15-ին, «911» ծառայություն է ահազանգել Նոր Նորքի 4-րդ զանգվածի համատիրության ինժիներն ու հայտնել, որ Ա. Հովհաննիսյան փողոցի շենքի նկուղը մաքրելիս հայտնաբերել է «Տրոտիլ» տիպի պայթուցիկ նյութ:

Մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության ինժիներական սակրավորական ջոկատի խումբը: Նշված շենքի նկուղում հայտնաբերել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ, 2 պայթուցիչ, լուսային 5 գլանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս