Ռիհաննան պատրաստվո՞ւմ է մեկ տարի հանգստանալ
Մամուլում հայտնվել է հաղորդագրություն, ըստ որի Ռիհաննան ցանկանում է մեկ տարի ժամկետով արձակուրդ վերցնել այն բանից հետո, երբ կավարտի «Diamonds» համերգային շրջագայությունները: Երգչուհին որոշել է ութերորդ ձայնասկավառակի ձայնագրումից առաջ հանգստանալ։
«Յոթ ձայնասկավառակ յոթ տարում։ Սա կատակ բան չէ։ Հիմա նա շրջագայությունների է, որի ավարտից հետո կունենա այդքան սպասված հանգիստը»,-այս մասին եթերում ասել է հայտնի ամերիկացի ռադիոհաղորդավար Ռայան Սիկրեստը։
Հիշեցնենք, որ Ռիհաննայի համերգային շրջագայությունները սկսվել են մարտի ութից։