«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիայի նախագահի՝ Նախիջևան կատարած այցից․

«Նախագահի հետ Նախիջևան կատարած այցի ընթացքում քննարկել ենք իրավիճակը։ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայից Բաքու ուղի կապահովի։ Սա կլինի կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև Դիլուջու սահմանային անցակետ կա ուղղություն, օրակարգում 14 կմ նոր գծի շինարարությունն է։ Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի 43 կմ միջանցքը։ Դա քննարկվում է նաև հայկական կողմի հետ։ Հնարավոր է նաև, որ միջանցքն իրականացնի Իրանը։ Մենք մտածում ենք այս ծրագիրն արագ կյանքի կոչելու մասին»,- հայտարարել է նախարարը։

«Միջին միջանցքն այս պահին ամենակարճ և անվտանգ ճանապարհն է։ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը շարունակվում է, այն ավելի կարճ է։ Մենք կկապենք Թուրքիան և հեռավոր Արևելքը հստակ գծով»,- ավելացրել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031