Բաժիններ՝

Մասկը X-ում գրառում է կատարել Զելենսկիի մասին՝ ծաղրով անդրադառնալով Ուկրաինային ֆինանսական աջակցության թեմային

Ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկն իրեն պատկանող X սոցիալական ցանցում մեմ է հրապարակել, որում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից տարբեր երկրներից ֆինանսական օժանդակություն խնդրելուն։

«Երբ արդեն հինգ րոպե է անցել, և դու միլիարդ դոլարի աջակցություն չես խնդրել», – գրել է Մասկը՝ հրապարակմանը կցելով Զելենսկիի հին լուսանկարներից մեկը։

ԱՄՆ-ում Ուկրաինային տրվող ֆինանսական աջակցությունը վերջերս բավական ակտիվ քննարկումների տեղիք է տալիս։ Հանրապետականները դեմ են Կիևին այդքան մեծ մասշտաբներով օգնության տրամադրմանը։ Օրերս ԱՄՆ-ում կառավարության «շաթդաունից» խուսափելու համար ժամանակավոր բյուջե են հաստատել, որում չի ներառվել Ուկրաինային ռազմական աջակցությունը։

Իսկ Եվրամիությունն արդեն 25 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է տրամադրել Կիևին, իսկ հումանիտար և ֆինանսական աջակցության հետ միասին այդ օգնության ընդհանուր գումարը կազմում է 85 միլիարդ եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս