Բաժիններ՝

Հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 4 քաղաքացի

Հոկտեմբերի 1-ին հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս պահին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։ Հիվանդանոցի մոտ ծառայություն են կատարում ոստիկանները։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքներն ստացել են Կոտայքի մարզում։ Ոստիկանները փորձում են պարզել դեպքի վայրը և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031