Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերեցին անհայտ կորած 77-ամյա տղամարդուն

Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր 77-ամյա տղամարդու անհայտ կորելու մասին, նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր հայտարարություն։

Սեպտեմբերի 29-ին Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ, նրան հայտնաբերել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։ Շենգավիթի բաժնում տղամարդը հայտնել է, որ այս ընթացքում ինքը զբոսնել է Երևանում ու Փարաքարում, և հանցագործության որևէ դեպք իր հետ տեղի չի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս