ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ հարցը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։
«Շնորհակալ եմ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին՝ Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղիների և մեր ընդհանուր շահերի անկեղծ քննարկման համար»,-գրել է Վիկտորյա Նուլանդը։
Thank you, Turkish Deputy Foreign Minister @Akcapar for our candid discussion of Ukraine, Nagorno-Karabakh, and the path ahead to strengthen NATO and advance our many shared interests. pic.twitter.com/8dvIXZ5FsG
— Under Secretary Victoria Nuland (@UnderSecStateP) September 22, 2023