Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել

Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ:

Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը, ըստ tert.am-ի՝ ֆիքսել է AFP-ի տեսախցիկը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ բեռ են դրանք տեղափոխում։

Նշենք, որ սա արդեն ռուս խաղաղապահների բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ:

Տեսանյութեր

Լրահոս