«Նիկոլը խախտում է և ՀՀ Սահմանադրությունը, և ՀՀ Անկախության Հռչակագիրը, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից երկուսը». Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը, հրաժարվելով պաշտպանել 120 հազար կապույտ անձնագիր ունեցող հայերին, ճանաչելով Արցախը թշնամի պետության կազմում խախտում է և ՀՀ Սահմանադրությունը, և ՀՀ Անկախության Հռչակագիրը։ Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից երկուսը։

Երբ տեսնեք էդ «ինքնիշխանության» թեզը տարածողներին, հիշեք, որ իրենք իրականում որևէ խնդիր չունեն ինքնիշխանության կորստի հետ, զուտ իրենց աթոռի դարդին են։
Ուղղակի թույլ մի տվեք լվանալ մեր ուղեղները նման ֆեյք օրակարգերով»։

Տեսանյութեր

Լրահոս