ԵԺԿ քաղաքական ասամբլեայի պահանջը՝ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը քիչ առաջ տեղեկացրել է.

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության, որը եվրոպական ամենամեծ կուսակցությունն է, քաղաքական ասամբլեայի եզրափակիչ հաղորդագրության մեջ նշվում է.

«Քաղաքական ասամբլեան նաև քննարկել է տեղի ունեցող զարգացումները կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողությունների հետ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:

Քաղաքական ասամբլեան նաև պահանջ է ներկայացրել ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930