Բաքուն Լաչինի միջանցքի «բացելու» համար ուզում է սահմանել ադրբեջանական սահմանապահ վերահսկողություն ու մաքսային ռեժիմ

: Ադրբեջանական կողմը հայտարարել է Լաչինի միջանցքի՝ առաջիկա օրերին «բացելու» հնարավորության մասին՝ առանձին շեշտելով, որ «դա պետք է տեղի ունենա իրենց երկրի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նշենք, որ դա խախտում է 2020թ-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, համաձայն որի Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնվում է ՌԴ խաղաղապահ ուժերին:

Ավելին, ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ Լաչինի միջանցքի բացումը կապել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հետ. Հաջիևը նշել է, որ «Լաչինի միջանցքի բացումը կարող է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման գործընթացի հերթական բաղադրիչ լինել»: Հիշեցնենք, որ բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։

Ադրբեջանն օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքն արգելափակելու եղանակով ԼՂ-ում հումանիտար աղետ ստեղծած և այդ հումանիտար աղետը պարբերաբար հերքող Ադրբեջանը որոշել է մարդասեր երևալ ու իբր «մարդասիրական ժեստ» անել։ Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ուշ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար բեռն» ընդունելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այն ընդունելու որոշում էլ չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031