Միխեիլ Սաակաշվիլին Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպումն անցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հանդիպման ճաշի շրջանակներում: Բուն հանդիպումն անցկացվելու է մարտի 7-8-ին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ասպեկտները, ինչպես նաև եվրոպական ու եվրաատլանտյան ընտրության հարցում Վրաստանին Հունաստանի աջակցելու հարցը:
Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ԵԺԿ-ի անդամ է հանդիսանում 2008 թվականից: Պլանավորված է, որ Սաակաշվիլին ելույթ է ունենալու ԵԺԿ հանդիպման ժամանակ:
Հունաստանից Սաակաշվիլին մեկնելու է ԱՄՆ, ուր մասնակցելու է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (AEI) համաշխարհային ֆորումում: Պլանավորված է, որ Վրաստանի նախագահը ելույթ է ունենալու այդ ֆորումում: