Բուֆոնը միայն Ռեալից է վախենում
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ում թիմը երեկ նվաճել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր, խոստովանել է, որ վախենում է այդ փուլում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպելուց։
«Ես շատ եմ վախենում, որ կարող է քառորդ եզրափակիչում խաղանք «Ռեալի» դեմ։ «Յուվենտուսի» կազմում ես արդեն 3 անգամ հաղթել եմ այդ թիմին, բայց այլևս չեմ ուզում նրանց դեմ խաղալ։ Սակայն հավանականության թեորեմն իմ կողմը չէ», – Բուֆոնի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը