Բաժիններ՝

«Աշ Շաբաբի» զինյալները Սոմալիում 5 քաղաք են գրավել

Սոմալիի կառավարական ուժերը կատաղի մարտերից հետո երկրի կենտրոնական մասում դուրս են եկել 5 քաղաքից, ուր մտել են «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման ջոկատները։ Այս մասին հաղորդում է Somali Guardian լրատվական հարթակը։

Ըստ հրապարակման՝ զորքերն օգոստոսի 28-ին լքել են Վաբհո, Օսվեյն, Բադբուդ, Գալադ և Մասագավայ քաղաքները։ Մարտերը շարունակվել են երկու օր։ Հրատարակության տվյալներով՝ կառավարական ուժերն ունեն 178 զոհ։ Զինյալների կորուստների մասին տվյալներ չկան։

«Աշ Շաբաբ» խմբավորումը Սոմալիում հայտնվել է 2004 թվականին:

Մինչև 2010 թվականը խմբավորումը վերահսկում էր ընդարձակ տարածքներ, սակայն 2011 թվականի ամռանը հարկադրված է եղել լքել մայրաքաղաք Մոգադիշոն և անցնել պարտիզանական պայքարի երկրի կառավարության ու նրա դաշնակիցների դեմ։ 2012 թվականի փետրվարին «Ալ Շաբաբի» պարագլուխներից մեկը հայտարարել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը միանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս