Բաժիններ՝

Բելառուսի հետ սահմանին գտնվող անօրինական միգրանտները գրոհել են լեհ սահմանապահների վրա

Մի խումբ անօրինական միգրանտներ Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ սահմանապահների վրա. դեպքի վայր են ուղարկվել ջրանետիչներ: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի սահմանային պահազորի մամուլի ծառայությունը։

«Երեկ՝ օգոստոսի 28-ին, Դուբիչե Ցերկևնե սահմանի պահակետի հատվածում Բելառուսի տարածքից 60 օտարերկրացիներից բաղկացած ագրեսիվ խումբը քարեր է նետել լեհ սահմանապահների ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Դեպքի վայր է ուղարկվել հատուկ «Tajfun» մակնիշի ավտոմեքենա՝ հանդերձված ջրանետիչներով։ Մեքենայի ժամանելուց հետո խումբը հետ է քաշվել Բելառուս, ջրանետիչները չեն կիրառվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Tajfun-ը ժամանակակից մասնագիտացված ոստիկանական մեքենա է՝ բութ և սուր առարկաների և բաց կրակի նկատմամբ բարձր կայունությամբ, որը հանդերձված երկու ջրանետիչներով` հարմարեցված ոստիկանական առաջադրանքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս