Բաժիններ՝

Տղամարդը քաշքշել է հագուստից, տաբատի գրպանից հափշտակել բջջային հեռախոսը և դիմել է փախուստի

Օգոստոսի 27-ին, ժամը 23-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացնելիս, Շիրակի պարեկներին է մոտեցել 54-ամյա տղամարդ և մատնացույց անելով մի քաղաքացու` հայտնել է, որ նա քաշքշել է իր հագուստից, տաբատի գրպանից հափշտակել բջջային հեռախոսը և դիմել է փախուստի:

Կողոպուտ կատարելու կասկածանքով քաղաքացին ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին: Պեմզաշեն գյուղի 47-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս