Վարդան Սեդրակյանի տղան լրատվամիջոցներից է տեղեկանում հոր կալանավորման մասին

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեղադրանքով կալանավորված էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի որդին` Գևորգը, լրատվամիջոցներից է տեղեկանում, թե ինչ է կատարվում: «Տնեցիներս խաբար չենք, Դուք մեզնից լավ գիտեք, նորությունները ձեզնից ենք իմանում»,-ասել է նա Henaran.am-ի հետ զրույցում:

Հոր կալանքի դրդապատճառների մասին` Գևորգը չի կարող որևէ բան ասել, բայց չի հավատում, որ հայրը խառը կլինի մահափորձ պատվիրելու գործի մեջ:

Նշենք, որ Գևորգ Սեդրակյանը սովորում է Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, և օրեր առաջ դասադուլ էր կազմակերպել` պահանջելով համալսարանի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը: Նա հայտարարել էր, որ պահանջը քաղաքական չի:

Վարդան Սեդրակյանը նույնպես մամուլի ասուլիսում ասել էր, որ կանգնելու է որդու կողքին և պահանջելու է պետհամալսարանի ռեկտորի հրաժարականը:

Շարունակելու է արդյո՞ք դասադուլը Գևորգ Սեդրակյանը: «Ես էլի եմ ասում, այդ դասադուլը քաղաքական նպատակներով չէր, իսկ համալսարանի ռեկտորատը արդեն միջոցներ է կիրառել Գևորգ Մելքոնյանի նկատմամբ և վաղուց իմ նախաձեռնած դասադուլները ավարտվել են»,-ասել է Գևորգ Սեդրակյանը:

Տեսանյութեր

Լրահոս