Ոչ ուշ, քան 1 տարում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Անդրանիկ Թևանյան

Սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն իրականացնելու համապետական մասշտաբով՝ այսօր Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ հանրային տրամադրությունները հակաիշխանական են, և շատ կարևոր է այդ քվեով մեծացնելը իշխանափոխության հավանականությունը։

«Դրանից հետո՝ Երևանից հետո, մենք առաջարկելու ենք հասնել այնպիսի հանրային ճնշման, որը կբերի նոր կառավարության ձևավորման, և ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր քվեով զերծ պահել մեր երկիրը պատերազմից»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Իշխանափոխությունն այն կարևորագույն նախապայմանն է, նշեց նա, որի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Կարդացեք նաև

Իշխանափոխությունը Երևանում հնարավորություն կտա նաև հաղթահարել ներքին՝ Երևանի կառավարման խնդիրները, սոցիալ-տնտեսական խնդիրները։ Նույնիսկ մանր թվացող խնդիրները, որոնք, թվում է, թե ընթացիկ լուծումով կարող են արդյունք արձանագրել, միևնույն է՝ ամբողջական իշխանափոխության կարիք կա, որովհետև առանձին վերցրած՝ մեկ միավորի մեջ հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել, երբ Հայաստանի քաղաքական կառավարման և օրենսդրական դաշտը փոփոխության կարիք ունի։

Տեսանյութեր

Լրահոս