Բաժիններ՝

ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Երևանում

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Շորժա գյուղից 6 կմ հարավ։

«Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ` Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ»,– ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031