Թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվորեն պատրաստվում է հարձակման Արցախի և Հայաստանի ուղղությամբ. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Թուրք-ադրբեջանական տանդեմը գնդակոծում է Կապանի օդանավակայանը ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվորեն պատրաստվում է հարձակման Արցախի և Հայաստանի ուղղությամբ ։

Թուրք-ադրբեջանական տանդեմն իր առաջնահերթությունն է հայտարարում Սյունիքի բռնակցումը ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է ուժով ճեղքել Սյունիքի ( զանգեզուրի) միջանցքը:

Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարել է օկուպացիայի պոտենցիալ թիրախ։

Ինչպես° է պատասխանում Հայաստանի թավշյա իշխանությունը

1 – Կապանի օդանավակայանը բացում է թուրք-ադրբեջանական օկուպանտների դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

2-Վերանորոգում է Գորիսից դեպի «ադրբեջանի» ( այսինքն ՝ օկուպացված Արցախի տարածքների) սահման տանող ճանապարհը։

Ինչ° է սա.

Ես անձամբ համոզված եմ, որ սա իշխանության մոտ բանականության բացակայությունը չէ, դա իշխանության հիմարություն կամ ապուշություն հետևանք չէ, դա ..կարծում եմ, իրական պատասխանները ամեն նորմալ մարդ արդեն շատ լավ գիտի»:

Տեսանյութեր

Լրահոս