Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահության դեպքեր կան. ամերիկացի փաստաբան
Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վրդովմունք հայտնել։
Նա գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում։
«Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահության դեպքեր կան։ Դրանք առաջացել են Ադրբեջանի ապօրինի շրջափակման հետևանքով: Ո՞ւր է վրդովմունքը։ Ինչո՞ւ ոչ ոք ուշադրությունը չի կենտրոնացնում հայերի ինքնորոշման վրա»,- գրել է փաստաբանը։