Ռիտերը, Կլաարը և Վիկտորինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Երևանում: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Նրանք մտքեր և տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերի վերաբերյալ