Փաշինյանը Սյունիք է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Այսօր այցելեցի Սյունիքի մարզ Երեւան-Կապան ավիաչվերթով: Ծանոթացա նաեւ «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին»։

Նշենք, որ ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։

Տեսանյութեր

Լրահոս