Բաժիններ՝

Ոստիկանությունը զբաղվում է Իջևանում հայտնաբերված թուրքի հարցով. «Հրապարակ»

Այսօր «Հրապարակը» գրել էր, որ Իջևան քաղաքում երթուղայինի մեջ ազգությամբ թուրք քաղաքացի է հայտնաբերվել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով խոսում է թուրքերեն լեզվով, ստանում զանգեր թուրքական հեռախոսահամարներից:

Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի վերջինս կանգնեցնի երթուղայինը, ապա ոստիկանություն են դիմել:

Երթուղայինի վարորդը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ ուղևորները կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ժամանած ոստիկանները պարզել են, որ ոչ թե ադրբեջանցի, այլ թուրք է: Մենք ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք հասկանալու համար, թե ով է ազգությամբ թուրք քաղաքացին, ինչպե՞ս է հասել Իջևան, և վերջապես, նրան բաժին տանելուց հետո ի՞նչ ճակատագրի է արժանացել:

Ոստիկանությունից «Հրապարակի» հետ զրույցում միայն նշել են, որ նման ահազանգ իսկապես ստացել են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս