25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…
Հեռուստառադիոպետկոմի նախկին պետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«1999 թ. հոկտեմբերի 1. ԱՄՆ մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող Մաունթ-Վերնոն էինք գնացել՝ Ջ.Վաշինգտոնի տուն-թանգարան: Այցի պրոտոկոլը չեր նախատեսում, բայց Վազգենի խնդրանքն էր: Վաշինգտոնը եւս զինվորական ականավոր գործիչ էր, Հեղափոխության տարիներին անկախականների բանակի գլխավոր հրամանատարը, հետագայում գլխավորեց նորանկախ պետությունը: Ծաղկեպսակ դրեց Նահանգների 1-ին նախագահի շիրիմին, շրջեցինք տան համեստ կահավորված սենյակներով: Փոքրիկ հայկական հուշանվեր հանձնեցինք թանգարանի հմայիչ աշխատակցուհուն: Խոր արմատավորված առասպելներից է որոշ շրջանակներում, որ Վազգենը հակաամերիկայն գործիչ էր…
Մյուս օրը վարչապետը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան, ոգեւորված Սպիտակ Տանը, ԱՄՀ-ում, Կոնգրեսում անցկացված բանակցությունների արդյունքներով: 25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…»