Բաժիններ՝

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից 6 տուժածներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ միջին ծանրության

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝  Գյումրու բժշկական կենտրոնում բուժում է ստանում 1 տուժած, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

2 տուժած բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:

1 տուժած բուժում է ստանում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, նա վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում է 1 տուժած, առողջական վիճակը` միջին ծանրության:

1 տուժած գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս