ՀՀ առողջապահության նախարարը տեսակցել է Լանջիկի ավտովթարից տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժածներին։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:
«Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նախարարը տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած: