Բաժիններ՝

Չեմ կարող ավելի ուժեղ Բավարիա հիշել. Օլիվեր Կան

«Բավարիայի»՝ ոչ հեռու անցյալում հայտնի դարպասապահ Օլիվեր Կանն իր հիացմունքն է հայտնել թիմի ներկայիս կազմի և այս մրցաշրջանում նրա ելույթների վերաբերյալ:

«Այս մրցաշրջանում «Բավարիայի» պաշտպանությունը և գրոհելու հնարավորություններն ուղղակի ցնցող են: Ես շուրջ 14 տարի հանդես եմ եկել այս ակումբում, բայց չեմ կարող հիշել ավելի ուժեղ թիմ: Ենթադրում եմ, որ բունդեսլիգան մոտակա տարիներին շատ ձանձրալի կլինի չեմպիոնության համար ինտրիգի հարցում: Այս մրցաշրջանում «Բավարիան» ունի բոլոր շանսերը՝ հաղթելու բոլոր մրցաշրջաններում, որոնց մասնակցում է», – Կանի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Նշենք, որ մինչ Գերմանիայի առաջնության ավարտը դեռ 10 տուր կա, սակայն Մյունխենի ակումբը 17 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս