Դերենիկ Դումանյանն այցելել է Պարույր Հայրիկյանին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Ինչպես հայտնում են նախարարությունից, բժիշկների հավաստմամբ՝ վերջին մի քանի օրում ԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է:
Նախարար Դումանյանը հանձնարարել է բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն: