Ռոմայի նոր մարզադաշտը կարող է կրել Ֆրանչեսկո Տոտիի անունը
«Ռոմայի» ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել ակումբի նոր մարզադաշտի անվան շուրջ: Ինչպես հաղորդում է իտալական մամուլը՝ նոր մարզադաշտը կարող է կրել հռոմեական ակումբի կենդանի լեգենդ, թիմի ներկայիս ավագ Ֆրանչեսկո Տոտիի անունը՝ «Տոտի Արենա»: Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ «Ռոմայի» նոր՝ 55 հազար նստատեղ ունեցող մարզադաշտի բացումը տեղի կունենա 2016 թվականին: Սեփական հարկի տակ հանդիպումներն ակումբն առայժմ անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում: «Ռոմայում» Տոտին հանդես է գալիս 1992 թվականից, երբ սկսվեց նրա պրոֆեսիոնալ կարիերան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը