Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային այցելությունները
«Ազատության» հրապարակում շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց առաջիկա օրերի ժամանակացույցը:
Վաղը՝ մարտի 6-ին, «Ժառանգության» առաջնորդը կայցելի Տավուշի մարզ` ժամը 11-ին Դիլիջան, 13-ին՝ Իջևան, 15.30-ին՝ Նոյեմբերյան, 18.30-ին՝ Բերդ:
Մարտի 7-ին` առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Գերմանիայի Բուդեսթագի փոխնախագահի հետ: ժամը 11-ին կայցելի Թալին, 12:30-ին` Արթիկ, 14-ին՝ Գյումրի, 16-ին՝ Վանաձոր, 17:30-ին՝ Սպիտակ, 18:30-ին՝ Ապարան»: