Մենք կարող ենք զբաղեցնել երկրորդ հորիզոնականը. Յուրա Մովսիսյան
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Sportbox-ին տված հարցազրույցի ժամանակ ժամանակ խոսել է թիմի հեռանկարների և մարզիչ Վալերի Կարպինի տաղանդի մասին:
Ձեր կարծիքով` ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի «Սպարտակն» ընթացիկ մրցաշրջանում:
-Կարծում եմ` կարող ենք բարձրանալ երկրորդ հորիզոնական:
Քանի՞ գոլ եք նախատեսում խփել առաջնության մնացած հատվածում:
-Ես իմ առջև երբեք նման նպատակներ չեմ դնում: Ինչքան կխփեմ` կխփեմ: Եթե հստակ թիվ որոշեմ և չկարողանամ հասնել այդ արդյունքին, ապա ինձ վատ կզգամ:
Յուրա, եթե գոլ խփեք «Կրասնոդարին», կտոնե՞ք այն:
-Ոչ, չեմ տոնի:
Ի՞նչ կասեք Վալերի Կարպինի մարզչական տաղանդի մասին:
-Անկեղծ ասած, շատ ուրախ էի, երբ ինձ համար բացահայտեցի նրա պրոֆեսիոնալ և մարդկային որակներն ու արժանիքները: Ինչպես դուք տեսնում եք, թիմը շատ լավ է խաղում, համախմբված, կարգապահ, և այդ կարգապահությունն արդյունք է տալիս: Դա բացառապես նրա աշխատանքի արդյունքն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը